«BUSINESS GENERATION» -ը կրթական նախագիծ, որը բաց է այն մարդկանց համար, ովքեր բիզնեսում կարևորում են կրթական բաղադրիչը և պատրաստ են փոփոխությունների։
«BUSINESS GENERATION» -ի ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
«EDUCATION» - կրթական բաղադրիչ, որն ուղղված է բիզնես գործընթացներին,մասնավորապես՝
- Արդյունավետ կառավարման մեթոդներին,
- Արտադրության օպտիմալացմանը, որակի կառավարմանը,
- Ֆինանսական պլանավորմանը,
- Վաճառքներին
«DEVELOPMENT» - զարգացման բաղադրիչ, որն ուղղված է բիզնեսի արտաքին միջավայրին,մասնավորապես՝
- Համագործակցությունների կառուցմանը,
- Ճանաչելիության բարձրացմանը,
- Փորձի փոխանակմանը (study visit tours),
- Վաճառքներին
«SOCIAL» - Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են՝
- Տարբեր տարիքային խմբերին,
- Համայնքային զարգացմանը,
- Սոցիալական համագործակցությանը
«REALITY SHOWS» - բիզնես ոլորտի ռեալիթի շոուների իրականացման բաղադրիչ
BUSINESS GENERATION ռեալիթի շոուն հեռուստատեսային նախագիծ է։ Նախագծին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն անձիք, ովքեր ունեն բիզնես գաղափար և/կամ գործող բիզնես։
Շոուն հնարավորություն է տալիս մասնակիցներին՝
- Ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ
- Զարգացնել մրցակցային կարողությունները,
- Բացահայտել կամային հատկությունները,
- Սկսել մտածել որպես ՀԱՂԹՈՂ
- ԴԱՌՆԱԼ ՃԱՆԱՉԵԼԻ ․․․
Զարգանանք զարգացնելով
Մեր նախագծերը
Կրթություն
Զարգացում
Սոցիալական
Ռեալիթի շոու
Կին ձեռներեցների առաջնություն
Մենք կընտրենք ձեզ համար դասընթաց
Մեր մասին

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ողջույն, բարի գալուստ BUSINESS GENERATION ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ։
Միասին համագործակցելով կհասնենք ձեր բիզնես գաղափարների իրականացմանը և զարգացմանը։ Ես պատրաստ եմ ներդնել իմ 20 տարվա փորձառությունը: Դուք պետք է ներդնեք ձեր ցանկությունն ու մոտիվացիան։ Իմ, ձեր և մեր թիմի աշխատանքը պետք է ունենա ԳԵՆ-ի կառուցվածք։ Յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր ֆունկցիայի համար և պետք է գործենք սինխրոն։
ԳԻՏԵԼԻՔ, ՓՈՐՁ, ԱՐԴՅՈՒՆՔ !!!
ՍՈՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ
Բարև, ուրախ եմ ողջունել BUSINESS GENERATION նախագծի շրջանակներում։
Վստահ եմ, որ նախագիծն իր բաղադրիչներով հնարավորություն կտա ընտրել ձեզ համար առավել արդյունավետ համագործակցության մոդելներ։
Իմ բազմամյա փորձը բիզնեսի կառավարման և վաճառքների ոլորտներում, հնարավորություն է տվել մշակել այնպիսի մոդելներ, որոնց հաջողության գրավականը բիզնեսում կրթական բաղադրիչն ու գործնական երկխոսությունն են։ Ժամանակն է սկսել մտածել որպես ՀԱՂԹՈՂ !!!
